TotalFootball.am


22.06.19 22:24

Արթուր Վանեցյանը խոսել է հաջորդ մրցաշրջանի և լեգիոներների լիմիտի մասին


ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը այսօր հանդիպել է լրագրողներին և խոսել հաջորդ մրցաշրջանի և լեգիոներների լիմիտի ներդրման մասին:

Վանեցյանը նշել է, որ ԲԽ-ի հաջորդ մրցաշրջանին մասնակցելու է 10 թիմ, իսկ առաջնությունն անցկացվելու է երկու շրջափուլով:

Երկու շրջափուլերի ավարտից հետո առաջին վեց հորիզոնակնների թիմերը կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար: Վերջին 4 թիմերը կպայքարեն Բխ-ում իրենց տեղը պահպանելու համար: Վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը կտեղափոխվի Առաջին խումբ, իսկ Առաջին խմբի չեմպիոնը հնարավորություն կստանա մասնակցել ԲԽ-ի հաջորդ մրցաշրջանին:

ՀՖՖ նախագահը նաև խոսեց լեգիոներների լիմիտի մասին և հայտնեց, որ հաջորդ մրցաշրջանում թիմերի հայտաուցակները բաղկացած կլինեն 23 ֆուտբոլիստներից և այդ 23 ֆուտբոլիստներից յոթը պետք է լինեն հայեր:

Վանեցյանը նշեց, որ լեգիոներների լիմիտը տարածվելու է նաև Առաջին խմբի թիմերի վրա:





  Լրահոս




Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0