TotalFootball.am


22.09.19 12:16

Լուկակու.«Ինձ Կոնտեի նման մարզիչ էր հարկավոր»


«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է «Միլանի» դեմ կայացած խաղի մասին։

«Սա կարևոր հաղթանակ էր։ Գոհ ենք, որ երեք մրավոր վաստակեցին, բայց առջևում ոչ պակաս կարևոր հանդիպում պետք է անցկացնենք «Լացիոյի» հետ։ Ես և Կոնտեն անհավանական կապ ունենք միմյանց հետ։

Նա օգնում է ինձ ամեն օր և հրաշալի կերպով մոտիվացնում է ինձ։ 

Ինձ Կոնտեի նման մարզիչ էր հարկավոր»,- բելգիացու խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

Նշենք, որ «Ինտերը» հաղթեց «Միլանին» 2։0 հաշվով, իսկ Լուկակուն այդ խաղում դարձավ գոլի հեղինակ։





  Լրահոս




Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0