TotalFootball.am


21.10.19 22:11

Տրիպյե. «Կոստան օրվա ընթացքում 10 անգամ ինձ դիմում է Ռունիով»


«Ատլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպյեն խոսել է նոր թիմում իր կարգավիճակի և Դիեգո Կոստայի կատակների մասին: 

«Մենք հիանալի թիմ ունենք, որտեղ լավ մարդիկ են հավաքված: Ինձ օգնում է Դիեգո Կոստան: Նա ինձ օրվա ընթացքում 10 անգամ դիմում է Ռունիով: Մենք միշտ ծիծաղում ենք: Բոլորիս դա զվարճացնում է: 

Ինձ դուր է գալիս Դիեգոն: Նա միշտ կատակներ է անում: Ճանաչում եմ նրան վաղուց, երբ նա հանդես էր գալիս Պրեմիեր լիգայում: Կոստան ամենազվարճալի ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ խաղացել եմ»,- Տրիպյեի խոսքն է մեջբերել Marca-ն: 





  Լրահոս




Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0