«Ռոման» շարունակում է պատրաստվել Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրի «Վերոնայի» հետ խաղին:
Այսօր ընդհանուր խմբից առանձին են մարզվել Էդին Ջեկոն, Հենրիխ Մխիթարյանը, Պեդրոն և Կալիֆիորին: Նշվում է, որ այս ֆուտբոլիստները շարունակում են ապաքինվել վնասվածքներից:
Պելեգրինին նախապես սահմանված անհատական վարժություններ է կատարել:
«Վերոնայի» հետ հանդիպումը կկայանա կիրակի՝ հունվարի 31-ին: