TotalFootball.am


04.09.13 17:20

Չեխական օրագիր. Ճամփորդող հայ երկրպագուները սպասում են ազգային հավաքականին


Ընդամենը մի քանի տարի առաջ ֆուտբոլային մասսայական ճամփորդություները դեպի արտագնա հանդիպումներ ֆանտատիկա էին թվում հայկական ֆուտբոլի համար, սակայն ազգային հավաքականի հաջող ելույթներին զուգահեռ ոչ միայն ավելացել են ֆուտբոլասերները Հայաստանի ազգային հավաքականի տնային հանդիպումների ժամանակ, այլև երկրպագուները մեկնում են նաև արտագնա խաղերի:

Սիրելի թիմի խաղն ու Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը

Քչաթիվ էին նաև արտագնա խաղերում հանդիպումներ լուսաբանող լրատվամիջոցները, սակայն այս անգամ բազմաթիվ ինտերնետային սպորտային լրատվամիջոցներ իրենց ընթերցողներին լուրեր կհաղորդեն Չեխիայից: Առաջին մեծ արտագնա մեկնումը Բուլղարիայի դեմ արտագնա հանդիպումն էր, որի ժամանակ հայ երկրպագուները ագրեսիայի հանդիպեցին խաղի ժամանակ Այդ ժամանակ ֆուտբալասերների մի խումբ ավտոբոսուվ էր հասել Սոֆիա:

Այս անգամ ՖԱՖ երկրպագուների շարժման նախաձեռնությամբ հատուկ առաջարկ էր արել ֆուտբոլասերներին, ովքեր հնարավորություն էին ստացել 600 եվրո վճարելով ֆուտբալային տուրիզմը զուգակցել իրական տուրիզմի հետ և հինգ օր վայելել Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Պրահան: Չեխիայի մայրաքաղաքում հանդիպող ֆուտբոլային պաստառներն ոչ թե Չեխիա - Հայաստան խաղից էին, այլ մի քանի օր առաջ կայացած «Բավարիա» - «Չելսի» սուպերգավաթից, որոնք դեռևս զարդարում էին Պրահան: Չեխիա -Հայաստանի մասին հիշատակումները միայն մարզադաշտի հարևանությամբ կարելի էր հանդիպել:

Մթնոլորտը խաղաղ է, ինչպես քաղաքը

«Իսկ չեխերը ագրեսի՞վ են»: «Ո՛չ, որևէ բախում այստեղ պետք չէ սպասել»,- Վացլավ Հավելի անվան օդանավակայանում այս ճանապարհով Չեխիա մեկնած երկրպագուների մի քանի տասնյակ հոգուց բաղկացած խմբին պատմում էր ազգությամբ ռուս դիմավորողը:   Այսօր Չեխիա մեկնողների մեծ մասը միջին տարիքի մարդիկ էին, ընկերներ, ամուսիններ, հայր և որդի... «Վաղն էլ ֆաֆականների ավելի մեծ խումբ կգա»,- պատմում է այս ամենի գլխավոր կազմակերպիչ Սերգեյ Ջանջոյանը, որը նաև արդեն հոգացել է այն մասին, թե ինչպես են երկրպագուները վաղն առավոտյան դիմավորելու հավաքականին օդանավակայանում: 

Առաջին օրում վաճառվել է հայկական սեկտորի մոտ 150 տոմս

Սակայն ՖԱՖ-ի և կազմակերպած այս առաջարկը միակ ուղին չէ, որով երկրպագուները հասել էին Չեխիայի մայրաքաղաք: Նրանք «Էդեն Արենա» հիանալի մարզադաշտի հարևանությամբ գոյացած փոքրիկ հայ-չեխական հերթում էին արդեն կիսվում իրենց տպավորություններով, թե ով ինչպես է հասել այստեղ: «Ես ընկերոջս էի հյուր եկել, ֆուտբոլն էլ հիանալի հնարավորություն էր»: Մյուս խումբն էլ մի քանի ինքնաթիռ փոխոլով էր այստեղ հասել:

Մեկ այլ ֆուտբոլասեր էլ իր ընկերների համար էր տոմս գնելու, ովքերը վաղը Վիենայից էին ժամանելու Պրահա հենց խաղի համար: «Տոմերի վաճառքը երեկ էինք սկսել և արդեն հայկական սեկտորի մոտ 150 տոմս վաճառել ենք,- մեզ պատմում էր մարզադաշտի տոմսավաճառը: - Այդ պահին ի դեպ ՖԱՖ-ի Սերգեյը դեռ տոմսարկղից չէր գնել իրենց համար նախատեսված տոմսերը, ինչից կարելի է եզրակացնել, որ հայ երկրպագուների սեկտորը գոնե կիսով չափ պետք է, որ լիքը լինի հանդիպման ժամանակ... կիսով չափ էլ դատարկ հոռետեսների համար: «Ինչպե՞ս եմ տարբերում հայ երկրպագուներին: Դեմքով»,- ժպտալով ասում է տոմսավաճառը Նա նաև նշեց, որ մոտ 13 հազար տոմս էլ արդեն գնել չեխերը: «Վաճառվում է, բայց իհարկե սա «Չելսի» - «Բավարիայի» վաճառքի հետ չես համեմատի»,- ժպտալով ասում է նա:   

Սուպերգավաթը հյուրընկալած սուպեր մարզադաշտը

Այսօր «Էդեն Արենա» այսօր մեզ թույլ չտվեցին մտնել: Դրա հնարավորությունը կունենանք վաղը կայանալիք հավաքականի բաց մարզման ժամանակ,սակայն արտաքին տեսքն էլ բավական էր հիանալու համար այս կառույցով: Դրսից դեռևս երևում էին դեռևս կախված մնացած «Բավարիայի» և «Չելսիի» դրոշները: Ընդամենը 20 800 հանդիսական տեղավորող այս հիանալի կառույցն արտաքինից ժամանակակից գրասենյակային շենք է հիշեցնում, որտեղ կա MacDonald՛ս, հյուրանոց, ռեստորաններ, Պրահայի «Սպարտայի» գեղեցիկ կահավորված ֆան-խանութը և այլն: 

Այսպիսով Պրահայում ամեն ինչ «շատ լավ ա», ինչի մասին վկայում է ներքևում պատկերված լուսանկարը: Շարունակեք հետևել մեր օրագրերին:

Դավիթ Գալստյան, Պրահա

Լուսանկարները՝ Թորոս Տեր-Արթինյանի





  Լրահոս



Նորություններ


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1