TotalFootball.am


30.11.13 01:48

Գևորգ Կասպարով. «Շատ հնարավոր է, որ վերադառնամ «Միկա»


Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը, ով վերջերս հեռացավ իրանական «Զոբ Ահան» թիմից, որտեղ տեղափոխվել էր անցած տարվա դեկտեմբերին, վերադարձել է հայրենիք: Փորձառու դարպասապահը հյուրընկալվեց TotalFootball.am-ի խմբագրություն ու մեզ հետ զրույցում խոսեց նախկին ակումբից հեռանալու պատճառների, Իրանում ստացած ոչ ֆուտբոլային վերաբերմունքի, հայկական ակումբներից որևիցե մեկում կարիերան շարունակելու և Ազգային հավաքականի գլխավոր մարզչի հատկանշների մասին:

- Հաճախ էիր նշում «Զոբ Ահան»-ում խաղաժամանակ չստանալու մասին: Դրա հիմնական պատճառը ո՞րն էր,  պատմիր նաև խնդրեմ  ակումբը լքելու մյուս պատճառների մասին:

- Այո՛, դա իրոք խնդիր էր: Ազգային հավաքականի վերջին խաղերից հետո մարզիչը սկսեց ինձ չվստահել, ինձ հորդորում էր չմիանալ հավաքականին ու կենտրոնանալ միայն  իմ ակումբային գործունեության վրա, իսկ Ազգային հավաքականին չմիանալ, իհարկե, ես չէի կարող. ցանկացած ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է  Ազգային հավաքականում խաղալը ու եթե մարզիչն ինձ վստահում է ու ցանկանում տեսնել հավաքականի կազմում, ապա ես ուղղակի չեմ կարող մերժել: Դրանից հետո արդեն լարված իրավիճակ էր ակումբում. յուրաքանչյուր խաղի պատրաստվում ու տրամադրվում էի  սովորականի պես, բայց կարծես սկզբունքի հարց էր դարձել ինձ խաղադաշտ դուրս չբերելը: Մարզիչը սկսեց վստահել ակումբի մյուս դարպասապահին, ով Մոնտենեգրոյից է: Ես էլ, այլևս չկարողանալով համբերել, հանդիպեցի ակումբի նախագահի հետ, ասացի, որ այդպես այլևս չեմ կարող ու որ այդտեղ ֆուտբոլային ոչ մի պատճառ չեմ տեսնում: Նա համաձայնվեց, որ ես չեմ կարող ակումբի երկրորդ դարպասապահը լինել և, առհասարակ, համաձայնվեց իմ բոլոր ասածների հետ, բայց նաև ասաց, որ ինքը ոչինչ չի կարող անել, որովհետև մարզիչն է պատասխանատու լինելու հետագա արդյունքների համար: Բաժանվել ենք շատ խաղաղ, քանի որ նրանք էլ շատ լավ հասկացան, որ ես չեմ կարող աշխատել այդ ակումբում, քանի դեռ «Զոբ Ահան»-ը գլխավորում է Լուկա Բոնայիչը: 

- Փաստը մնում է փաստ, որ այն դեպքերում, երբ  դու  էիր պաշտպանում «Զոբ Ահան»-ի դարպասը, թիմը հիմնականում հաղթանակներ էր տանում ...

- Այո: Դրա մասին իրենց ամբողջ երկիրն իմացավ: Այն ամբողջ ժամանակահատվածում, ինչ հանդես եմ եկել «Զոբ Ահան»-ում, մեծ օգուտ եմ տվել թիմին: Վիճակագրություն չեմ սիրում, բայց ամեն ինչ հօգուտ ինձ էր: Ակումբի բոլոր աշխատակիցները շատ էին ցանկանում, որ շարունակեի խաղալ իրենց թիմում, բայց դա այլևս հնարավոր չէր:

- Իրանական թիմերն արդեն ծանոթ էին քո խաղին: Առաջարկներ չեղա՞ն  տեղի մյուս թիմերից:

- Անկեղծ ասած վերջին երկու ամիսների ընթացքում այնպիսի բաների ականատես եղա, որ ամբողջ կարիերայիս՝ մոտ 16 տարիների ընթացքում չէի տեսել: Այդ ամենից մեծ հիասթափություն ապրեցի, ու չնայած իրանական երկու թիմի կողմից հետաքրքրություն կար իմ նկատմամբ, չցանկացա այլևս Իրանում հանդես գալ:

- Ինչը՞ ստիպեց հիասթափվել:

- Ոչ ֆուտբոլային վերաբերմունքը: Մարզիչն անընդհատ փորձում էր քեզ հունից հանել, որպեսզի սխալվես: Ես համբերատար տանում էի այդ ամենը: Բայց ամեն ինչ կարգին է, ֆուտբոլ է՝ ամեն ինչ էլ կարող է լինել:

- Նոր ես վերադարձել Իրանից: Ի՞նչ ծրագրեր ունես:

- Ծրագրերի մասին չեմ կարող ինչ-որ բան ասել՝ հիմա պետք է հանգստանամ: Այդ ամբողջ ընթացքում անհատական մարզումներ էի անցկացնում մարզավիճակս պահպանելու համար, իսկ հիմա պետք է դեռ մի փոքր սպասեմ, հետո զրուցեմ հայկական մի քանի ակումբների հետ ու հասկանամ, թե որ ակումբում պետք է շարունակեմ խաղալ:

- «Միկա» վերադառնալու մասին ի՞նչ կասես: Հնարավո՞ր է, որ քեզ տեսնենք քո հարազատ ակումբում:

- Շատ հնարավոր է:  Բավական երկար ժամանակ հանդես եմ եկել «Միկա»-ում ու չի բացառվում, որ վերադառնամ իմ նախկին թիմ: Հեռանալիս ոչ մի խնդիր չեմ ունեցել «Միկա»-ի հետ: Ամեն ինչ հնարավոր է: Հնարավոր է նաև, որ մի քիչ հանգստանալուց հետո վերադառնամ Իրան (ժպտում է):

- Իսկ ցանկությունն ավելի մեծ է դուրս գնալու՞, թե՞ կարիերան Հայաստանում շարունակելու:

- Դե օրինակ հենց Իրանում առաջնությունը շատ ավելի ուժեղ է , քան մեզ մոտ: Ֆուտբոլային կյանքն այնտեղ բարձր մակարդակի վրա է: Շատ կարևոր է նաև երկրպագուների հանգամանքը. այնտեղ շատ ավելի մեծ թվով մարդիկ են հետաքրքրվում ֆուտբոլով, մարզադաշտերը միշտ բազմամարդ են, իսկ մեզ մոտ, ցավոք, այդ մշակույթը զարգացած չէ:

- Իրանում հասցնու՞մ էիր հետևել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղերին:

- Իհարկե, երբ ազատ ժամանակ էի ունենում, անպայման հետևում էի:

- Անակնկալներ եղա՞ն քեզ համար:

- Ինչ-որ չափով ինձ համար անակնկալ էր «Արարատ»-ը, ու դա ես նաև կապում եմ մարզչի գործոնի հետ՝ «Արարատ»-ն այսօր հիանալի մարզիչ ունի: Զարմացնում է նաև «Գանձասար»-ը՝ ոչ այնքան հաջող ելույթներով: Որքանով, որ հետևել եմ՝ բավական լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս «Գանձասար»-ում: Մյուս թիմերի հետ կապված ոչ մի անակնկալ ու նորություն չեմ տեսել:

- Հայկական ֆուտբոլի ամենաակտուալ թեման շարունակում է  մնալ Ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցը: Վարդան Մինասյանի հրաժարականի  մասին լուրն ինչպե՞ս ընդունեցիր:

- Իրանում էի, երբ լսեցի այդ մասին ու, ճիշտն ասած, շատ անակնկալ էր ինձ համար: Հավաքականի հետ Մինասյանը շատ մեծ աշխատանք տարավ ու շատ մեծ դերակատարություն ունի մեր հավաքականի հաջողությունների մեջ: Այո պարտություններ ևս ունեցել ենք, բայց ընդհանուր առմամբ՝ թիմը ֆուտբոլ է խաղում: Շատ կարևոր են նաև ֆուտբոլիստ – մարզիչ փոխհարաբերությունները, որոնք մեր թիմում շատ բարձր մակարդակի վրա էին գտնվում: Շատ մեծ էր հարգանքը միմյանց նկատմամբ, ու կես խոսքից միմյանց հասկանում էինք:

- Ի՞նչ ես կարծում, ինչպիսի մարզչի կարիք ունի հիմա մեր Ազգային հավաքականը:

- Այնպիսի մարզչի, ով միայն կավելացնի այն ամենը, ինչ մենք հիմա ունենք: Երիտասարդ, բայց արդեն բավական փորձառու թիմ, շատ լավ ֆուտբոլիստներ ունենք  և, իհարկե, պատրաստի թիմ, որի հետ մնում է միայն աշխատել նոր նպատակների հասնելու համար: Իհարկե, լավ կլիներ, եթե ազգությամբ հայ մարզիչ գլխավորեր մեր հավաքականը, բայց չեմ կարծում, որ դա իրատեսական է: 

 

Հարցազրույցը՝ Նարե Հովհաննիսյանի





  Լրահոս



Նորություններ


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1