TotalFootball.am


17.07.17 19:51

Աբրահամ Խաշմանյան. «Մենք անմնացորդ նվիրվելու ենք դաշտում»


ՉԼ որակավորման 2-րդ փուլի ԲԱՏԷ-ի դեմ խաղից առաջ տեղի ունեցավ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի նախախաղային մամուլի ասուլիսը.

«Եթե արտագնա խաղը 1-1 է վերջացել, բնական է, որ մեզ համար այն գոհացնող արդյունք է:

Առաջին խաղը ցույց տվեց, որ մենք վատ մարզավիճակում չենք:

Գիտեմ, որ երևի վաղը շատ մարդ կլինի մարզադաշտում, բոլորը սպասում են խաղին, բայց չեմ ուզում, որ տղաների մեջ ֆուրոր լինի, նրանց ուրիշ ձևով եմ պատրաստում, որպեսզի առավելագույնը կարողանանք տալ դաշտում, իսկ ֆուրորը կարող է խանգարել:

Նորմալ է, գիտեմ, որ մեզանից սպասելիքները միշտ շատ են, փորձում ենք արդարացնել դրանք: Ճնշում չեմ թողի լինի տղաների վրա, պետք է կարողանանք փակել նրանց ու պատրաստվել. հոգեբանությունը շատ կարևոր է:

Նախորդ խաղի վերաբերյալ քննադատություննե՞րը: Սովոր ենք տարբեր մարդկանց, ու շատ վատ է, որ հայերի մեջ նման մարդիկ շատ են: Միշտ պետք է հաշվի առնես՝ ում հետ ես խաղում, մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը: Ինչ վերաբերում է մեր թիմի խաղին, եթե վերջին երկու տարում «Ալաշկերտը» Հայաստանի առաջնությունում 120 գոլ է խփել ու հիմա մի-երկու «ֆուտբոլի գիտնական» խոսում են Խաշմանյանի մասին, բան չեմ կարող ասել: Եվրալիգայի ստատիստիկայում ևս «Ալաշկերտը» դրական բալանս ունի:

Երկու օր առաջ Արթուր Եդիգարյանը մարզման ժամանակ վնասվածք է ստացել ու դժվար թե դաշտ դուրս գա: Նա մեզ համար մեծ ուժ էր: 

Վահագն Մինասյանը թիմի առաջատար խաղացողներից է: Բայց ես կազմն ընտրում եմ տվյալ խաղից ելնելով:

Եթե դաշտ դուրս գանք գոլ բաց չթողնելու մտքով, կթոցնենք: Ֆուտբոլն իրավիճակներից է կազմված ու մենք կխաղանք ըստ իրավիճակի: Գուցե շեշտը դրվի պաշտպանության վրա, բայց դա չի նշանակում, որ խաղալու ենք 0-0 հաշվի համար:

Ճիշտն ասած, չենք պատրաստվել 11-մետրանոցների: Դա բախտի գործոն է: Տղաներ ունենք, որոնք լավ են իրացնում, եթե գործը դրան հասնի նրանք էլ կիրացնեն:

Ակումբի ղեկավարությունը լրացուցիչ պարգևավճարներ խոստացել է ԲԱՏԷ-ի արգելքը հաղթահարելու դեպքում: Մեր ակումբի նախագահն, այսպես ասած, մեր ակումբի հիվանդ է: Բայց այսօր մեզ համար ամենաէականը պարգևատրումները չեն, այլ՝ պատիվը: Եթե դու հաջողությունների ես հասնում, գումարն ավտոմատ ստացվում է:

Մենք զգում ենք երկրպագուների աջակցությունը: Ընդհանրապես սոցկայքերից քիչ եմ օգտվում, բայց այս օրերին հաճելի է կարդալ երկրպագուների աջակցական խոսքերը ու շատ եմ կարդում: Մենք ու իմ ֆուտբոլիստները երկրպագուների կարիքը շատ ենք զգում: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հավատում են: Կաշխատենք վաղն առավելագույնն անել:

Երեք գործոն կա հաջորդ փուլ անցնելու. 1.անմնացորդ նվիրում, 2 խաղային կարգապահություն, 3. թիմի ֆիզիկական վիճակ, որը կարծում եմ՝ լավ է:

Եթե անցնենք հաջորդ փուլ, գիտեմ դա ինչ ուրախություն կլինի բոլորի համար: Մենք պատրաստ ենք դրան:

Միգուցե Կարեն Մուրադյանին էլ վաղն օգտագործենք, չեմ կարող ասել, բայց առաջվա համեմատ մեծ տարբերություն կա նրա մարզավիճակում: Հիմա այնքան էլ լավ չէ:

Եթե համեմատենք Թբիլիսիի «Դինամոյին» ու ԲԱՏԷ-ին, երկուսն էլ լավ թիմեր են, բայց կարծում եմ՝ մենք ենք մի քայլ առաջ գնացել նախորդ տարվա համեմատ: 

Մենք անմնացորդ նվիրվելու ենք դաշտում: Սա այնպիսի խաղ է, որ կարող է դիտարժան լինել կամ չլինել, կարևորը արդյունքն է:

Մեծ ցանկություն ունեմ, որ վաղը շատ լավ մթնոլորտ տիրի ու մեծ աջակցություն ստանանք»:





  Լրահոս



Նորություններ


 

Շիրակ  6  15
Ալաշկերտ  6

 11

Բանանց  6  9
Փյունիկ  6  5
Գանձասար-Կապան   6  5
Արարատ  6   4



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1