TotalFootball.am


17.07.17 21:25

Եկեք վաղը հանդիպենք ստադիոնում


Որպես սկիզբ

ԲԱՏԷ-«Ալաշկերտ» հանդիպմանը հետևելիս շատերիս ցանկությունն էր` թող գրանցվի այնպիսի հաշիվ, որ երևանյան հանդիպումը վճռորոշ լինի: Բորիսովում կայացած խաղի հատկապես առաջին կեսում երկու բանի մասին էի մտածում. «Փրկիր, Արսեն, փրկի´ր» և «Աստված իմ, այս լեփ-լեցուն տրիբունաներից հետո մեր գրեթե դատարկ «Հանրապետականը» բոլորիս խայտառակությունը կլինի»: Վերջին օրերին սոցցանցերում շատ են կոչերը՝ հուլիսի 18-ին «Հանրապետական» մարզադաշտում լինելու և միասնական երկրպագություն ցուցաբերելու մեր այն թիմին, որը դեռ երբեք տանը չի պարտվել եվրագավաթային խաղում:

Ի՞նչ կարող ենք ունենալ, եթե…

Եթե «Ալաշկերտը» հաղթահարի ԲԱՏԷ-ի արգելը, ապա մեզ սպասում է Պրահայի «Սլավիան»: Իսկ ընդհանրապես` շատ իրատեսական Եվրոպա Լիգան. եթե մեր թիմը պարտվի 3-րդ փուլում, ապա կհայտնվի Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում: Մի պահ պատկերացրեք վիճակահանության արդյունքները. մեզ կարող է որպես մրցակից բաժին հասնել որևէ մեկն այս թիմերից` «Զենիթ», «Օլիմպիկ Մարսել», «Միլան», «Էվերթոն», «Ֆեներբահչե», «Կրասնոդար», «Ատլետիկ Բիլբաո», «Բորդո»… Այստեղ կհայտնվի նաև 3-րդ փուլում «Նիս» - «Այաքս» դիմակայության պարտվողը… Իսկական ֆուտբոլային տոնը թեկուզ մեկ օրով ակումբային մակարդակով կարող է գալ Երևան: Իսկ դա կլինի ոչ միայն ֆուտբոլային, այլև տնտեսական մեծ օգուտ մեր երկրին:

Ինչու եք Դուք ամենակարևորը

Սոցցանցերի հայկական տիրույթում հաճելի իրարանցում կա: Վերջին տարիներին հայկական ֆուտբոլի հանդեպ կորած հավատը ի վերջո մի օր պիտի վերականգնվի՞, թե՞ ոչ: Պիտի!!! Որ անմնացորդ հավատանք, երկրպագենք ու սիրենք, մի բան ի վերջո պիտի փոխվի՞, թե ոչ: Պիտի!!! Ընդհանրապես, բոլոր զարգացած երկրներում ֆուտբոլ խաղում են երկրպագուների համար: Մարզադաշտ գնացածների համար: Դե գոնե, առաջին հերթին: Այդպես չէ՞: Այո´: Ի վերջո, ժամանակին մարդիկ մի բան իմացել են չէ՞, որ երկրպագուների մասին հորինել են «12-րդ խաղացող» շրջասույթը: Դուք կարող եք բեկել խաղի ընթացքը ձեր ներկայությամբ ու աջակցությամբ:

Իր նախախաղային մամուլի ասուլիսում այդ ոգևորությանն անդրադարձավ նաև «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը. «Մենք զգում ենք երկրպագուների աջակցությունը: Ընդհանրապես սոցկայքերից քիչ եմ օգտվում, բայց այս օրերին հաճելի է կարդալ երկրպագուների աջակցական խոսքերը ու շատ եմ կարդում: Ես ու իմ ֆուտբոլիստները երկրպագուների կարիքը շատ ենք զգում: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հավատում են: Կաշխատենք վաղն առավելագույնն անել»:

Բոլորիս ներկայությունը կարևոր է ոչ միայն «Ալաշկերտին» քաջալերելու, այլև մրցակցին ճնշելու համար: Կարո՞ղ ենք նրանց հետ ժամանած երկրպագուների ձայները խլացնել: Կարո՞ղ ենք թույլ չտալ, որ իրենց ուզած խաղը ցուցադրեն, կենտրոնանան մարզչի հրահանգների վրա: Կարող ենք: Դե եկեք անենք դա:

Ամենահեշտ բանը տանը, փափուկ բազմոցին նստած ` համակարգչի ստեղնաշարը շխկշխկացնելն է: Հատկապես խաղից հետո, երբ արդեն ամեն ինչ պարզ է, հեռատես, խորաթափանց երևալը հեշտից հեշտ է:

Այո, մենք «Բարսելոնա» ու «Ռեալ» չունենք, ու, թող որևէ մեկի սիրտը չկոտրվի, չենք էլ ունենալու: Գոնե դեռ շատ երկար: Մենք ոչ թե տասնամյակներով, այլ հարյուրամյակով հեռու ենք ֆուտբոլային գերտերություն լինելուց, բայց դեպի դրան տանող «հազար մղոնանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից»: Եկեք վաղն անենք այդ առաջին քայլը: Եկեք վաղը հանդիպենք «Հանրապետական» ստադիոնում, ժամը 20:00-ին, ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

_______

Հռիփսիմե Գալստյան





  Լրահոս



Նորություններ


 

Շիրակ  6  15
Ալաշկերտ  6

 11

Բանանց  6  9
Փյունիկ  6  5
Գանձասար-Կապան   6  5
Արարատ  6   4



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1