«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան խոսել է հարձակվող Մ՛Բայե Նյանգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որը չի մարզվում թիմի հետ, քանի որ սթրեսային վիճակում գտնվելու վերաբերյալ բժշկական տեղեկանք է ներկայացրել:
«Նյանգի հետ հիանալի հարաբերությունների ունեմ և հույս ունեմ, որ նա շուտ կվերականգնվի, քանի որ շատ զգայուն մարդ է: Ուզում եմ նաև խոսել նրա հետ»,- ասել է Մոնտելլան: