TotalFootball.am


04.10.17 17:33

Մխիթարյան. «Խաղալու ենք ապացուցելու համար, որ որոշ մարդիկ սխալ են ու կարող ենք արդյունքի հասնել»


ԱԱ- 2018-ի՝ Լեհաստանի դեմ խաղի նախախաղային ասուլիսին մասնակցեց մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը.

«Հետևել եմ Լեհաստանի հետ նախորդ խաղին, տեսել եմ, որ տղաները մեծ ջանքեր գործադրեցին, որ 1-1 ավարտվի խաղը, բայց չհաջողվեց. հենց Լևանդովսկին գոլ խփեց:

Լևանդովսկին ու Բլաշիկովսկին շատ մեծ ուժ են Լեհաստանի համար, շատ լավ տղաներ են, եթե հնարավորություն ունենամ խաղից հետո հանդիպել նրանց, խոսել, մեծ հաճույք կլինի:

Այս մրցափուլը դեռ չի ավարտվել, 2 հանդիպումից հնարավոր կլինի ամփոփել այն: Հիմա պետք է ամենաբարձր ձևով ներկայանանք այդ երկու խաղին ու փորձենք դրական արդյունքի հասնել: Ճիշտ է՝ հնարավորություն չունենք աշխարհի առաջնություն դուրս գալու, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև խաղալու ենք մեր ազգի, մեր թասիբի համար ու ապացուցելու, որ որոշ մարդիկ սխալ են. կարող ենք խաղալ ու արդյունքի հասնել:

Տարբերություն չեմ դնում ՄՅՈՒ-ում ու հավաքականում խաղալու միջև. երկու տեղում էլ ցանկանում եմ առավելագույնն անել: Ինչ-որ տեղ կարող է ստացվել, ինչ-որ տեղ չստացվել: Չի սխալվում այն մարդը, որը ոչինչ չի անում: Եթե երկրպագուներ կան, որոնք դժգոհում են, դա նրանց կարծիքն է: Ես գիտեմ՝ ինչքանով եմ տրվում հավաքականի խաղերին ու փորձում եմ հնարավոր ամեն ինչ անել, որ օգնեմ թիմին: Եթե հաշվի առնենք այն, որ «Մանչեսթերում» հնարավոր է, որ խաղն ինձ վրա վերցնեմ, ապա հավաքականում ավելի շատ փորձում եմ թիմակիցներիս օգնել, այնպես անել, որ թիմային խաղ ստացվի, ոչ թե անհատական. գամ հավաքական ու ցույց տամ, թե ես ինչի եմ ընդունակ:

Դանիայի դեմ խաղից հետո նյարդայնացած էի ու չխոսեցի լրագրողների հետ: Նյարդայնացած ժամանակ ավելի լավ է ընդհանրապես չխոսես: Կարող եմ ասել, որ այդ խաղն արդեն անցյալում է, սխալներն ուղղել ենք: Փորձելու ենք վաղն այդ խաղում թույլ տված սխալները չանել: Վերլուծել ենք Լեհաստանի խաղը. գիտենք՝ ինչպես խաղալ, ինչ անել, բայց ավելի շատ պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, ոչ թե մտածենք՝ ինչ անել, որ խանգարենք նրանց խաղալ»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  10  20
Շիրակ  10

 18

Գանձասար-Կապան  10  15
Բանանց  10  13
Արարատ  9  6
Փյունիկ  9   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1