TotalFootball.am


04.10.17 20:03

Ֆաբրեգասը խոստովանել է, որ 2004-ին ինքն էր պիցցան նետել Ֆերգյուսոնի դեմքին


«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ «Արսենալում» խաղալու ժամանակ՝ 2004 թվականին, պիցցայի կտոր է նետել այն ժամանակ ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի դեմքին:

Միջադեպը տեղի է ունեցել 2004-ի հոկտեմբերին՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» (2-0) խաղից հետո: Խաղից հետո թիմերի ֆուտբոլիստների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ պիցցայի մի կտոր ընկել է Ֆերգյուսոնի դեմքին: Մինչ այսօր գաղտնիք էր, թե լոնդոնյան թիմից ով էր դա արել:

«Բոլորը հետևում էին՝ ինչպես է պիցցան Ֆերգյուսոնի հայտնի կարմիր դեմքից սահում դեպի նրա վիզն ու այնտեղից՝ դեպի գեղեցիկ սև կոստյումը»,- իր ինքնակենսագրական գրքում միջադեպն այսպես է նկարագրել «Արսենալի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը:

«Ասում են, որ Ֆաբրեգասն էր պիցցան ինձ վրա նետել, սակայն ես մինչ այսօր չգիտեմ՝ ով էր դա արել»,- ավելի վաղ ասել է Ֆերգյուսոնը:

«Ինչպես հիշում եմ՝ պիցցան նետեց լավ տեխնիկայով իսպանացին: Նույնիսկ երբ խոսքը պիցցա նետելու մասին էր, նա տեխնիկայով արեց դա: Նա այն նետեց այնպես, ինչպես՝ ֆրիսբին (թռչող ափսե)»,- 2004-ին միջադեպի առթիվ կատակել էր «Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Կիոունը:

Վերջապես, 13 տարի անց Ֆաբրեգասը հեռուստաեթերում խոստովանել է, որ այդ արարքի հեղինակն ինքն էր:

«Ես աղմուկ լսեցի: Գնացի ստուգեմ՝ ինչ է կատարվում: Պիցցայի կտորը ձեռքիս՝ տեսա, թե ինչպես են Քեմփբելը, Ֆերդինանդը, Կիոունն ու մյուսները հրում միմյանց: Մտածեցի, որ ուզում եմ միջամտել դրան, բայց չգիտեի՝ ինչպես...ու պիցցայի կտորը նետեցի: Իսկ հետո տեսա՝ ում վրա այն ընկավ...ներողություն եմ խնդրում սըր Ալեքսից, ես իսկապես չէի ուզում անել դա»,- հեռուստաեթերում իսպանացու հնչեցրած խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1