TotalFootball.am


04.10.17 20:35

Կարեն Բարսեղյան. «Աղվան Պապիկյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում»


Հայաստանի Երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Աղվան Պապիկյանը հարցազրույց է տվել լեհական Sport.pl կայքին, որը թարգմանաբար ներկայացվել էր TotalFootball.am-ում: Պապիկյանն իր հարցազրույցում, առանց անուններ նշելու, խոսել էր Կարեն Բարսեղյանի օրոք այլևս Հայաստանի Երիտասարդական հավաքական չհրավիրվելու պատճառների մասին: Կարեն Բարսեղյանը մեր թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Պապիկյանի խոսքերն ու ներկայացրել իրականությունը: 

- Ծանոթացել եմ Աղվան Պապիկյանի մտքերի և կարծիքի հետ: Շատ հետաքրքիր մտքեր է արտահայտել: Բայց դրանք իրականությանը չեն  համապատասխանում, ինչը լավ չէ: Ես առհասարակ չեմ արձագանքում իմ մասին հնչած քննադատություններին կամ ծիծաղելի մտեքերին, բայց այս մեկն արդեն չափն անցնում է, քանի որ չի կարելի մարդկանց կամ նրանց աշխատանքի մասին կարծիք անհիմն կարծիք հայտնել, դրա համար էլ որոշեցի այս անգամ արձագանքել:

Նախ, Պապիկյանն իր հարցազրույցում նշում է, որ ինքը տեղափոխվեց Լեհաստան ու դրանից հետո իր առջև փակվեցին հավաքականի դռները, ու անմիջապես դրանից հետո նշում է, որ մարզիչը զանգահարել ու ասել է, որ ցանկություն ունի իրեն տեսնելու հավաքականում: Սա նոնսենս է. եթե դռները փակվել էին, ինչո՞ւ էր մարզիչն անձամբ զանգահարում ու ասում, որ հետաքրքրություն կա և ցանկություն ունի նրան տեսնելու հավաքականում: Երկրորդ, Աղվանը հայտարարում է, որ զանգահարել է ինձ ու ասել, որ ինքը վնասվածք ունի ու այդ պատճառով չի կարող գալ հավաքական, ու, իբր, հավաքականի խաղից 3 օր անց նա իր թիմում խաղի է մասնակցել, ինչից հետո մարզիչն իրեն ասել է, թե ինքը խաբել է և այլն:

Իրականությունը հետևյալն է. Աղվան Պապիկյանը զանգահարել է ինձ ու ասել, որ վնասվածք ունի, ես էլ ասել եմ. «Դե եթե վնասվածք ունես, բուժվի՛ր, քեզ առողջություն, Աղվան ջա՛ն, ես մեծ սիրով քեզ կսպասեմ հաջորդ խաղին»: Ու Դանիայի հավաքականի հետ խաղի օրը, որն իմ դեբյուտային հանդիպումն էր, ես տեղեկանում եմ, որ Աղվան Պապիկյանը հենց նախորդ օրը 80 րոպեից ավելի խաղացել է իր թիմի կազմում: Այդքանից հետո ես ընդամենը ասել եմ՝ դատողությունները թողնում եմ հանրությանը, ոչ թե ասել եմ՝ Աղվան Պապիկյանը խաբել է ինձ կամ որևէ այլ բան:

Քանի որ այսօր նմանատիպ հայտարարությունների պատճառով մենք՝ մարզիչներս, դարձել ենք խոցելի օղակ, ես ուղղակի ուզում եմ պարզաբանում մտցնել, որ Աղվան Պապիկյանը ոչ թե խաղացել է հավաքականի խաղից երեք օր անց, այլ անմիջապես նախորդ օրը, այն էլ՝ 80 րոպեից ավելի: Եթե աշխարհում կա մի բժիշկ, որն ինձ կապացուցի, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստը կարող է մի թիմում խաղալ, բայց մեկ այլ թիմի՝ հաջորդ օրը նախատեսված խաղի չէր կարող մասնակցել, ես կդադարեցնեմ իմ մարզչական գործունեությունը:

Մենք Աղվան Պապիկյանին չենք անտեսել: Ես շատ մեծ ցանկություն եմ ունեցել, որ նա միանա մեր ընտրանուն, որովհետև կարծում էի, որ ինքը շատ մեծ օգուտ կարող էր տալ թիմին: Բայց իրականությունն այս է, որից ոչ ոք չի կարող փախչել: Կարող եք նաև վերանայել իմ հետխաղային ասուլիսը, որը նույնպես փաստ է, - TF-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Բարսեղյանը: 

______

Հռիփսիմե Գալստյան





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1