«Բավարիայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Տյագո Ալկանտարան, որը բաց էր թողել ԱԱ-2018-ի ընտրական փուլի Իսրայելի հետ հանդիպումը, մոտ ժամանակներս շարք կվերադառնա:
Ինչպես հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել հոկտեմբերի 14-ին կայանալիք «Ֆրայբուրգի» հետ խաղին:
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Ալկանտարան անցկացրել է 5 հանդիպում: