«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբաին գրանցումը:
30-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Այս մասն հաղորդում է AS-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «զինագործներն» արդեն սկսել են կատալոնացիների հետ բանակցային գործընթացը: «Բարսելոնան» չի պահի ֆուտբոլիստին, քանի որ նա չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալերդեի պլանների մեջ:
Թուրանը նույնպես պատրաստ է փոխելու ակումբը, սակայն ցանկանում է խաղալ միայն թոփ-լիգաներում և չի ուզում վերադառնալ Թուրքիա, որտեղ նրանով լրջորեն հետաքրքրված է «Գալաթասարայը»:
«Բարսելոնայի» հետ Թուրանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառ: