Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը մտածում է «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին ազգային թիմի ղեկին վերադարձնելու շուրջ: Այս մասին գրում է The Sun-ը:
Կոնտեն «Չելսին» գլխավորեց Եվրո-2016-ից հետո, իսկ Իտալիայի հավաքականում նրան փոխարինեց Ջամպյեռո Վենտուրան: Վերջինիս գլխավորությամբ իտալացիներն ընդամենը 2-րդ տեղը զբաղեցրին ԱԱ-2018-ի որակավորման խմբում ու կմասնակցեն անցումային խաղերին:
Վենտուրայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը, սակայն Մունդիալում չհայտնվելը կամ 2018-ի ամռանն անհաջող ելույթները կարող են ֆեդերացիայի ղեկավարությանը դրդել պայմանագիրը վաղաժամ խզելուն: