TotalFootball.am


11.10.17 18:49

Կարեն Բարսեղյան. «Հուսով եմ, Մելիքսեթյանն ավելի բարձր մակարդակով կշարունակի խաղալ»


«Ավան Ակադեմայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո հետևյալը նշեց «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը․

«Մեր նպատակը գավաթի խաղարկությունում հաջորդ փուլ դուրս գալն էր, այդ խնդիրը կատարեցինք։ ՈՒնեինք մշակված ծրագիր այս խաղի հետ կապված, որովհետև ընդամենը երկու օրից շատ կարևոր հանդիպում ունեինք անցկացնելու «Բանանցի» հետ։ Կային ֆուտբոլիստներ, որոնք որոշակի ժամանակահատված պետք է անցկացնեին խաղադաշտում, բայց ցավոք սրտի մեր բոլոր պլանները խախտվեցին։ Ամեն դեպքում հաղթելը հաճելի է, պետք է պատրաստվենք «Բանանցի» հետ խաղին»։

- Լուբամբո Մուսոնդայի վնասվածքը լո՞ւրջ է։

- Ինձ համար մեծ խնդիր է այդ մասին խոսելը, քանի որ Մուսոն վնասվածք է ստացել։ Հստակ չեմ կարող ասել, բայց այս պահին շատ ցավով եմ նշում, որ հնարավոր է մյուս խաղում նա չխաղա։ Իսկ հաջորդ հանդիպումը մեզ համար կենսական կարևորություն ունի։ Շատ վատ նորություն է մեզ համար։ Պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք։ Այս պահի դրությամբ Լուբամբո Մուսոնդան ոտքի հետ կապված խնդիր ունի, հետո բժիշկները կպարզեն, բայց հավանականությունը շատ մեծ է, որ հաջորդ խաղում չի խաղա։

- Հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստներ այսօր բացակայում էին մեկնարկային կազմից։ Հանգստանալու հնարավորությո՞ւն էիք տվել։

- Արա Խաչատրյանն ու Հայկ Իշխանյանը որակազրկված էին, քանի որ առաջնության խաղում 4-րդ անգամ էին զգուշացվել։ Ալեքս Քրիստիան Ջունիորն էլ գտնվում էր Հայիթիի ազգային հավաքականի ճամբարում։ Երեկ նրանք խաղացել են Ճապոնիայի դեմ (3-3): Նա մասնակցել է խաղին, իսկ այսօր էլ պետք է արդեն Հայաստանում լիներ, բայց ինչ-որ խնդիրներ են առաջացել և վաղն առավոտյան նա կլինի Երևանում։ Դա էլ շատ լուրջ խնդիր է մեզ համար։ Ճապոնիայից Հայաստան հասնելն այդքան էլ հեշտ բան չէ։ Չեմ կարծում, որ նա կխաղա առաջիկա խաղում։ Սա ֆուտբոլ է, պետք է խաղան այն տղաները, ովքեր պետք է ապացուցեն, ցույց տան, որ իրենք էլ արժանի են խաղալ մեկնարկային կազմում։

- Գրիգոր Մելիքսեթյանն ի՞նչ տրամադրությամբ է վերադարձել ակումբ։

- Իհարկե զրուցել ենք Գրիգորի հետ, բայց որքան էլ զրուցենք, քաջալերենք, որքան էլ ասենք, որ ֆուտբոլում այդպես էլ է լինում, ամեն դեպքում որոշակի ժամանակ է պահանջվում, որ ֆուտբոլիստը կարողանա դուրս գալ այդ իրավիճակից։ Մենք պատրաստ ենք այդ ժամանակահատվածը տրամադրել Գրիգորին։ Հուսով եմ, որ այս իրավիճակից նա ավելի ուժեղ դուրս կգա և կշարունակի իր ելույթները շատ ավելի բարձր մակարդակով։ Միայն Գրիգորի խնդիրը չէ, բոլորի հետ էլ լինում է։ Ամենակարևորը թե ինչ հետևություններ կանես և ինչպես կդրսևորես քեզ հետագայում։ Այս խնդիրն ավելի կարևոր է։ Հուսով եմ, որ նա շատ ավելի ուժեղ կգտնվի և ավելի լավ ելույթներ կունենա։

«Գանձասար-Կապան» ՖԱ մամուլի ծառայություն





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1