TotalFootball.am


09.11.17 20:24

Արթուր Պետրոսյան. «Արտերկրում հանդես եկող 2 ֆուտբոլիստի ուզում եմ անձամբ այցելել ու զրուցել հավաքականի մասին»


Բելառուսի հետ ընկերական խաղում 4-1 հաշվով տարած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասաց հետևյալը.

«Մեզ համար ամենակարևորը փորձարկումներն էին, որպեսզի տեսնեինք, թե նոր հրավիրվածներն ինչ վիճակում են, ինչպիսին են խաղադաշտում: Գրեթե 50 տոկոսը մեր առաջնությունից էին, կարևոր էր նրանց միջազգային խաղում տեսնելը: Վատ չստացվեց կարծում եմ:

Իմ ապագան այս խաղից առաջ էր որոշված, պայմանագիրս 2 տարով կերկարաձգեմ: Հետո կտեսնենք:

Ինչպես նշեցի՝ 12 հոգի հրավիրվել են առաջնությունից: Այս պահին հարմար ենք գտել հրավիրել այս ֆուտբոլիստներին, բայց դա չի նշանակում, թե մենք այդ ուղղությամբ աշխատանքները դադարեցնելու ենք: Կաշխատենք, որպեսզի ավելի շատ նորեկներ ներգրավենք հավաքականում:

Մեր առաջին նպատակն ու խնդիրը Ազգերի լիգայում լավ հանդես գալն է ու այդ մրցաշարի խմբային խաղերից դուրս գալը: 

Այս պահին արերկրում հանդես եկող երկու ֆուտբոլիստ կա, որոնց անձամբ ուզում եմ այցելել, դիտել խաղերն ու հնարավորության դեպքում հավաքականի մասին խոսել: Անուններ առայժմ չեմ ցանկանում նշել:

Խաղից խաղ պետք է Հայաստանի առաջնությունում էլ ավելացնեն Ռումյան Հովսեփյանն ու Էրիկ Վարդանյանը: Այս խաղից գոհ եմ, բայց նրանք ավելի մեծ պոտենցիալ ունեն ու կցանկանայի ավելացնեն:

Հայաստանի առաջնության բոլոր խաղերին հետևում եմ: Այստեղ ևս կան լավ  ֆուտբոլիստներ...օրինակ Ռոբերտ Դարբինյանը, որը, ցավոք, վնասվածք ստացավ:

Սա Կադիմյանի համար նոր դիրք էր: Նրա հետ խոսել էի, ասաց, որ պատանի ժամանակ է այս դիրքում խաղացել: դիրքային սխալներ եղան, բայց գոհ եմ նրա խաղից, քանի որ առաջին անգամ էր այստեղ այս դիրքում: Սա նաև տվյալ դիրքի համար մրցակցություն կստեղծի: Եթե բոլոր դիրքերում կարողանանք մրցակցություն ստեղծել, նաև առաջընթաց կունենանք: Այս խաղերը նրա համար են լավ, որ մարզիչը կարողանա փորձարկումներ անել:

Նման մակարդակի թիմերի հետ խաղալը ճիշտ է, նրանք մեր մակարդակի թիմեր են, բայց ցանկանում ենք նաև կարգով ավելի բարձր թիմերի հետ խաղալ: Բանակցություններ ընթանում են այդ ուղղությամբ»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1