Ամերիկյան Nike ընկերությունը կարող է դատական հետաքննության ենթարկվել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպպե Կոուտինյոյին «Բարսելոնայի» ֆուտբոլիստի կարգավիճակում ներկայացնելու համար:
Կատալոնցիների տեխնիկական հովանավորը դեկտեմբերի 31-ին իր օնլայն խանութում առաջարկում էր գնել Կոուտինյուի անունով «Բարսելոնայի» մարզահագուստ: Ավելի ուշ հրապարակումը հեռացվել էր:
Հիմա անգլիացիները մտադիր են դատի տալ Nike-ին: Այս մասին հայտնում է ESPN Brasil-ը:
Բացի դրանից, ըստ The Telegraph-ի տեղեկությունների` «Լիվերպուլն» այդ միջադեպից հետո «աստղաբաշխական» գումար կպահանջի «Բարսելոնայից» բրազիլացու համար: