Ֆրանսիական L'Equipe պարբերականը հրապարակել է 2017 թվականի ֆուտբոլային խորհրդանշական հավաքականը: Նախ լրագրողներն հավաքել են յուրաքանչյուր դիրքում հավակնորդներին, իսկ հետո իրենց ընտրությունը կատարել են երկրպագուները: Քվեարկությանը մասնակցել է մոտ 150 հազար մարդ:
Այսպիսով, տարվա խորհրդանշական հավաքականն այսպիսին է`
Դարպասապահ - Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»)
Պաշտպաններ - Դանի Ալվեշ («Յուվենտուս»/ՊՍԺ), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Սամուել Ումտիտի («Բարսելոնա»), Մարսելո («Ռեալ»)
Կենտրոնական կիսապաշտպաններ - Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Ն'Գոլո Կանտե («Չելսի»)
Եզրային կիսապաշտպաններ/հարձակվողներ - Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ)
Կենտրոնական հարձակվողներ - Հարրի Քեյն («Տոտենհեմ»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):