Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, ամենայն հավանականությամբ, այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի «Չելսի»:
Calciomercato-ի տեղեկություններով՝ արգենտինացի հարձակվողն ու նրա եղբայրը, որը համատեղությամբ նաև նրա գործակալն է, «Կապույտների» ներկայացուցիչներին հայտնել են, որ ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել լոնդոնյան ակումբ: Ընդ որում, Իգուայինի տեղափոխությունը «Յուվենտուսից» գնահատվում է որպես գրեթե անխուսափելի, քանի որ թուրինցիները ստիպված են թարմացնել ռոճկացուցակը Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելուց հետո:
«Ծեր սինյորան» հույս ունի արգենտինացու տրանսֆերից 55 միլիոն եվրո ստանալ:
Անձամբ Իգուայինը «Չելսիի» դեմ աշխատավարձի վերաբերյալ պահանջ է դրել. նա ցանկանում է տարեկան ոչ պակաս, քան 7 միլիոն եվրո ստանալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» համաձայնել է Իգուայինին 60 միլիոն եվրոյով վաճառել «Չելսիին»: