Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է Բելգիա- Իսլանդիա խաղի մասին: Իսլանդիային հաղթելուց հետո Բելգիայի ընտրանին հայտնվել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում:
«Ազգերի լիգան նոր մրցաշար է, և մենք ցանկանում ենք առաջինը հաղթել այս մրցաշարում:
Մենք էլի էինք եղել ՖԻՖԱ-ի առաջին հորիզոնականում, դա մեզ համար անակնկալ չէր: Իհարկե դա լավ է, բայց ես կնախընտրեի հաղթել ԱԱ-2018-ում»,-ասել է բելգիացին:
Հիշեցնենք, որ Բելգիան հաղթեց Իսլանդիային 3:0 հաշվով: