Բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է եղել թիմի տրանսֆերային գործունեությունից:
Ամռանը «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը մոտ է եղել մանկունյանական ակումբ տեղափոխվելուն, բայց գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը պնդել է, որ թիմը չի վճարի 45 միլիոն եվրոյից ավելի:
«Ներաձուրին» պահանջել է 48 միլիոն՝ 3-ով ավելի: Ըստ Վուդվորդի՝ խորվաթ ֆուտբոլիստի համար չարժի այդ գումարը վճարել: