TotalFootball.am


11.01.19 14:09

Սուլշեր.«Պոգբան պատրաստ կլինի «Տոտենհեմի» դեմ կայանալիք խաղին»


Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Շուլսերը հայտնել է, որ թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կկարողանա դաշտ դուրս գալ «Տոտենհեմի» դեմ կայանալիք խաղում: Ֆրանսիացին վնասվածքի պատճառով բաց թողեց  գավաթային հանդիպումը, որտեղ «կարմիր սատանաներն» իրենց ուժերը չափեցին «Ռեդինգի» հետ:

«Պոգբան լավ տպավորություն թողեց մարզման ժամանակ, այնպես որ նա պատրաստ կլինի առաջիկա խաղին: Նա որոշ խնդիրներ ուներ, բայց վերջին մարզումները հաջող ընթացան»,- հայտնել է Շուլսերը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի շրջանակներում հունվարի 13-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Տոտենհեմին»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0