TotalFootball.am


12.01.19 12:59

Վալերի Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Մխիթարյանի մասին


Հայտնի գործակալ Վալերի Հովհաննիսյանը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Զենիթ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը:  Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը: 

- Դուք նախկինում աշխատե՞լ եք Մխիթարյանի հետ:

- Այո, բայց, երբ նա տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», այլ ոչ «Անժի», մեր շփումը դադարեց: Մենք միասին աշխատել ենք 5 տարի: 

- Հավատո՞ւմ եք, որ Մխիթարյանը կտեղափոխվի «Զենիթ»:

- Ոչ:

- Ինչո՞ւ:

- Հենրիխը երբեք չի ցանկացել խաղալ Ռուսաստանում: Նա գերադասում է Եվրոպան: Մխիթարյանը երբեք ռուսական առաջնությունը ուժեղ չի համարել: Մենք նրա հետ նախկինում բանակցել ենք «Սպարտակի» և «Անժիի» հետ: Այդ ակումբները պատրաստ էին նրան պարզապես խելահեղ գումարներ վճարել: Այդպիսի թվեր նույնիսկ հիմա «Զենիթը» չի կարող առաջարկել: Բայց Հենրիխն ամեն ինչից հրաժարվեց և տեղափոխվեց Գերմանիա: Եվ ես չեմ կարծում, որ վերջին տարիներին նրա կարծիքը փոխվել է:

- Բայց «Արսենալում» նրա գործերն այնքան էլ լավ չեն դասավորվում:

- Դուք գիտեք, որ Մխիթարյանը հիանալի է իրեն դրսևորել: Նա առավելագույնն է արել՝ գլխից բարձր ցատկելով: Նա ինքն իրեն երեք անգամով գերազանցել է: Ապացուցել է, որ հայ ֆուտբոլիստները կարող են հանդես գալ ԱՊԼ-ում: Եվ սպասել, որ նա Անգլիայում 45 գոլ կխփի, իսկապես դժվար կլինի: Բայց որպես հայ, ես հենց դա էլ ցանկանում էի: Այնուամենայնիվ, նա մեր ֆուտբոլային ազգային հերոսն է: 

- Դուք ասում եք, որ Մխիթարյանը հասել է իր մակարդակի գագաթնակետին: Կարծում եք, որ «Արսենալը» կբաժանվի՞ նրանից: 

- Կարծում եմ՝ նա դեռ 2-3 տարի կարող է խաղալ ԱՊԼ-ում: Միջակ թիմերի մակարդակին Մխիթարյանն անկասկած համապատասխանում է: Նույնիսկ չգիտեմ, թե ինչ պետք է տեղի ունենա, որ Մխիթարյանը տեղափոխվի «Զենիթ»: 

- Շատ լավ ֆինանսական առաջարկ:

- Հենրիխը երբեք փողի հետևից չի վազել: 

- «Զենիթում» նա կարո՞ղ էր աստված լինել:

- Նա երկու գլուխ ուժեղ է Մարկիզիոյից: Ինչ է ցույց տվել իտալացին «Զենիթում»: Նրան ոչ ոք չի նկատում: Նախկինում խաղում էին Վիտցելը, Հալկը: Բոլորն ասում էին. «Այ նրանք ուժեղ ֆուտբոլիստներ են»: 

- Որքա՞ն կարող է կազմել Մխիթարյանի տրանսֆերային գումարը, եթե նա տեղափոխվի «Զենիթ»: 

- Գրեթե 20 մլն: Մոտավորապես: Հիմա նա արդեն ռեգրես է ապրում, բայց միևնույնն է, ես այդ տեղափոխությանը չեմ հավատում: 

- Բայց ինչո՞ւ: Նա 29 տարեկան է, մի՞թե նա չի ցանկանա կարիերայի վերջին շրջանում խոշոր պայմանագիր կնքել: 

- Ի՞նչ է նշանակում խոշոր: Անգլիայում նա երաշխավորված պայմանագիր ունի «Արսենալի» հետ: Կարող է վարձավճարով տեղափոխվել այլ ակումբներ: Կարծում եք՝ «Զենիթում» կարո՞ղ են նրան ավելի մեծ գումար առաջարկել: 

- Ենթադրենք, «Զենիթում» նրան կառաջարկեն տարեկան 4 մլն եվրո: 

- Ու ի՞նչ: Ես կարծում եմ, որ «Արսենալում» նա 6-7 մլն եվրո է վաստակում:





  Լրահոս



Նորություններ


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1