TotalFootball.am


20.01.19 20:36

Գվարդիոլա.«Տիտղոսի ճակատագիրը չի որոշվում հունվարին»


Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Սիթի» խաղի մասին: Այդ խաղում իսպանացի մասնագետի սաները հաղթեցին մրցակցին 3:0 հաշվով:

«Մենք արժանի չէինք երեք գոլից ավել խփելուն: Պետք է կատարելագործվենք ապագայում:

Պետք է յուրաքանչյուր հաջորդ խաղում մեզնից ավելին պահանջենք: Դա այնքան էլ հեշտ չէր այս խաղում: Մրցակիցը պաշտպանվում էր խորքից:

Շատ գոլեր ենք խփել, դա լավ է, բայց հունվարին դեռ շատ հանդիպումներ կան: Տիտղոսի ճակատագիրը չի որոշվում հունվար ամսին:

Մենք պետք է կենտրոնանանք մեր անելիքի վրա»,-ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում 4 միավորով:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0