TotalFootball.am


16.05.19 12:06

8 ակումբ կպայքարեն Ֆալկաոյի համար


«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: 

33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է 8 ակումբ: 

Ֆալկաոյին ցանկանում են ձեռք բերել «Լիլլը», «Ինտերը», «Վալենսիան», «Սևիլյան», «Բետիսը», «Խետաֆեն», «Ռիվեր Փլեյթը» և ևս մեկ չինական ակումբ, որի անունը չի նշվում: 

Ֆալկաոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո, բայց «Մոնակոն» նրա համար 20 մլն եվրո է պահանջում: 

Ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 15 գոլի հեղինակ: 





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0