TotalFootball.am


13.08.19 22:43

ՉԼ. «Ալաշկերտի» կանանց թիմը ջախջախիչ պարտություն կրեց «Բեշիքթաշից»


Երևանի «Ալաշկերտի» կանանց թիմն իր վերջին հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում: Թիմը որակավորման փուլի վերջին խաղում մրցեց թուրքական «Բեշիքթաշի» հետ: 

Հայկական ակումբը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ և ջախջախվեց 0:3 հաշվով: 

Այսպիսով, «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները Չեմպիոնների լիգայում: Որակավորման փուլում, որտեղ թիմը մի խմբում էր հայտնվել «Տվենտեի», «Բեշիքթաշի» ու «Լեցզնայի» հետ, գրավեց վերջին տեղը՝ այդպես էլ միավոր չվաստակելով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0