TotalFootball.am

13.08.19 23:57

«Ինտերի» կիսապաշտպանը կարիերան կարող է շարունակել Թուրքիայում

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն կարիերան կարող է շարունակել Թուրքիայի առաջնությունում, հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը»: Թուրքական ակումբը հույս ունի վարձակալել Մարիուին, սակայն «Ինտերն» այլ ակումբներից խաղացողի վարձակալման մի քանի առաջարկներ ունի: Մարիուի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մոնակոն», Լևերկուզենի «Բայերը», «ՌԲ Լեյպցիգը» և «Վուլվերհեմփթոնը»:
Մարիուն «Ինտերում» հանդես է գալիս 2016 թվականից: Մինչ «ներաձուրիների» կազմ տեղափոխվելը՝ նա պաշտպանում էր «Սպորտինգի» և «Վիտորիայի» գույները, իսկ 2018 թվականին վարձակալական պայմաններով տեղափոխվեց անգլիական «Վեսթ Հեմ»: Ա Սերիայի նախորդ առաջնությունում պորտուգալացին մասնակցել է 20 հանդիպման, որում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

  Լրահոս

Նորություններ

Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0