TotalFootball.am


10.09.19 00:45

[ՎԻԴԵՈ] Հոլանդիան ջախջախեց Էստոնիային, Գերմանիան ուժեղ էր Հյուսիսային Իռլանդիայից


ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի C խմբում տեղի ունեցան հերթական հանդիպումները:

Հոլանդիայի հավաքականը խնդիրներ չունեցավ Էստոնիայի հետ խաղում: Կումանի ֆուտբոլիստները հաղթեցին 4-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Բաբելը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դեպայը և Վեյնալդումը:

Գերմանիայի ընտրանին էլ 2-0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիային: Մեկ անգամ աչքի ընկավ Հալստենբերգը, մեկ գոլ էլ խփեց Գնարբին:

 

Այսպիսով, C խմբում Գերմանին ու Հյուսիսային Իռլանդիան 12 միավորով կիսում են առաջին հորիզոնականը: Հոլանդիան 9 միավորով 3-րդն է:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0