TotalFootball.am


10.09.19 19:12

Մխիթարյան. «Ես լքել եմ Անգլիան ու չեմ ցանկանում այլևս խոսել այդ մասին»


Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը այս ամռանը վարձավճարով համալրեց «Ռոման» խոսել է Անգլիայից հեռանալու մասին.

«Ես լքել եմ Անգլիան ու այլևս չեմ ցանկանում խոսել Անգլիայի մասին, քանի որ մտադիր եմ կենտրոնանալ «Ռոմայի» և իտալական ֆուտբոլի վրա: Չեմ կարծում, որ սա հետ քայլ էր, քանի որ սա մեծ ակումբ է ու բոլորը գիտեն այդ մասին:

Կարծում եմ, որ այնքան էլ չհարմարվեցի անգլիական ֆուտբոլին ու ըստ իս՝ այս փոփոխությունը լավ քայլ է: Շատ խաղացողներից եմ լսել, որ Իտալիայի առաջնությունը հիանալի մրցաշար է, ինչպես իտալական ֆուտբոլը: Վերջին ամիսներին «Արսենալում» հաճույք չէի ստանում ֆուտբոլից, այդ պատճառով ասացի, որ «Ռոմա» տեղափոխվելը լավ քայլ էր: Ուրախ եմ կրկին ֆուտբոլ խաղալու համար»,- ասել է Մխիթարյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0