TotalFootball.am


10.09.19 19:34

Ռամոս. «Անհավանական կլինի, եթե 5-րդ անգամ հաղթենք ՉԼ-ում»


 

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը նշել է, թե ինչ գավաթներ կցանկանա նվաճել առաջիկայում.

«Եթե հնարավոր է, ապա կցանկանամ նվաճել «Ոսկե գնդակը», աշխարհի առաջնությունը և Չեմպիոնների լիգան: Եթե հնարավոր է: Երբեք չեմ դադարի երազել: Կցանկանայի «Ռեալի» հետ նվաճել ՉԼ-ի 5-րդ գավաթը: Դա անհավանական կլինի: Նույնը վերաբերվում է նաև հավաքականին. ևս մեկ աշխարհի առաջնություն կամ Եվրոպայի առաջնություն:

Ինչ վերաբերվում է «Ոսկե գնդակին», ապա եթե Ֆաբիո Կանավարոն նվաճել է այն, ինչու ես էլ չնվաճեմ: Պետք է պահպանեմ այն երազանքս, որը ունեցել եմ փոքր ժամանակ: Այդ պատճառով հավատում եմ, որ դա կարող է տեղի ունենալ»,- ասել է Ռամոսը, որի խոսքը մեջբերում է AS-ը:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0