Բոսնիա և հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին չի լքի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է Sarajevo Times-ը:
Հայաստանի նկատմամբ 2-4 հաշվով պարտությունից հետո գլխավոր մարզիչը հետխաղյա ասուլիսին հայտարարել էր հրաժարականի մասին:
Բոսնիայի ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն, հանդիպել է մարզչի հետ, քննարկում ունեցել: Կողմերը համաձայնության են եկել շարունակել համագործկացությունը մինչև ընտրական փուլի ավարտը:
Բոսնիայի ֆուտբոլի ֆեդերացիայում համոզված են, որ նրանք կարող են դուրս գալ ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլ: