TotalFootball.am


11.09.19 00:44

[ՎԻԴԵՈ] Շալանդի Կոսովոն 3 գոլ խփեց, բայց պարտվեց Անգլիային


ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի A խմբում Անգլիայի հավաքականը 5-3 հաշվով հաղթեց Կոսովոյին:

Հանդիպումը կայացավ 6-րդ տուրի շրջանակաում: Անգլիացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Սանչոն, մեկ անգամ էլ աչքի ընկան Քեյնը և Ստերլինը, Կոսովոյի կազմում էլ ինքնագոլ հեղինակեց Վոյվոդան:

Կոսովոյի ընտրանու կազմում, որը գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, գոլի հեղինակ դարձավ Մուրիքին, իսկ դուբլի հեղինակ՝ Բերիշան:

Այս խաղից հետո Անգլիան 12 միավորով առաջին տեղում է: Կոսովոն 8 միավորով երրորդն է:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0