TotalFootball.am


11.09.19 11:47

Օուեն. «Կարագերը խնդրում էր, որպեսզի չտեղափոխվեմ «Ռեալ»»


Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը հիշել է 2004 թվականը, երբ «Լիվերպուլից» տեղափոխվում էր «Ռեալ».

«Երբ իմացա «Ռեալի» հետաքրքրության մասին, չէի կարողանում հավատալ: Այդ պահին կողքիս էր միայն Կարագերը, որը բառացիորեն խնդրում էր. «Մի գնա, մի գնա»: Սակայն եթե այդ ժամանակ մերժեի «Ռեալին», ապա ինձ երբեք չէի ների:

Դա փորձ էր, որը ես ունեցա: Մեծագույն մարզադաշտում խաղալը Զիդանի, Ռոնալդոյի, Ֆիգուի, Ռոբերտո Կարլոսի կողքին... Դա մեծ բան է նշանակում: Իհարկե, կցանկանայի վերադառնալ «Լիվերպուլ», սակայն Պերեսն ասաց, որ առաջարկ կա «Նյուքասլից»: Չէի հրաժարվի ամբողջ կարիերաս անցկացնել «Լիվերպուլում», սակայն եթե չտեղափոխվեի «Ռեալ», չէի ունենա այն փորձը, որն ունեմ այժմ»,- Օուենի խոսքը մեջբերում է talkSPORT-ը:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0