Նեյմար դա Սիլվան՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը, խոսել է որդու հավանական տեղափոխության մասին.
«Նեյմարի պայմանագրում չկար հրաժարագնի մասին կետ և դա բարդացրեց իրավիճակը:
Մենք չկարողացանք գալ ընդհանուր համաձայնության: Արեցինք ամեն ինչ Նեյմարի համար և կարծում եմ՝ արդյունքը լավագույնն էր այս վիճակում:
Բանակցությունները երկու ակումբների միջև չեն վերջացել: Նեյմարը ցանկանում է խաղալ այնտեղ, որտեղ երջանիկ է, իսկ «Բարսելոնայում» նա շատ երջանիկ էր»,- Նեյմար ավագի խոսքերը մեջբերում է Paris United-ը: