TotalFootball.am


11.09.19 20:32

ՄՅՈւ-ն աստղային փոխանակում է առաջարկել «Ռեալին»


«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաց թողնել Պոլ Պոգբային Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն:

Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաները» հետաքրքրված են Պոգբային վաճառելու գործարքով, եթե տեղափոխության մեջ ընդգրկվի Տոնի Կրոսը: Բացի այդ, «սերուցքայինները» դեռևս կապ են պահպանում ֆուտբոլիստի հետ ու ցանկանում են գնել նրան ձմռանը:

Հիշեցնենք, որ ամռանը երկու ակումբները չեն կարողացել համաձայնության գալ Պոգբայի տրանսֆերի արժեքի հարցում, ինչի արդյունքում գործարքը չի կայացել:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0