TotalFootball.am


14.09.19 23:03

Նեյմար. «Այսօրվանից սկսած բոլոր խաղերն ինձ համար արտագնա են»


Ֆրանսիայի Լիգա-1-ի հերթական տուրում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Ստրասբուրգին»:

Միակ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ աչքի ընկնելով խաղի վերջին րոպեներին:

Հանդիպումից հետո ֆուտբոլիստը մեկնաբանություն է տվել: Խաղից առաջ փարիզյան ակումբի երկրպագուներն ընդդեմ Նեյմարի պաստառներ էին պատրաստել. երկրպագուները դժգոհ են խաղացողից, որն ամռանը ցանկություն էր հայտնել վերադառնալ «Բարսելոնա».

«Ոչինչ չունեմ ասելու երկրպագուներին: Եթե նրանք ցանկանում են քննադատել ինձ, ապա ազատ կարող են արտահայտել իրենց կարծիքը: Մենք մի թիմ ենք ու ես տխուր եմ: Նրանք չպետք է կենտրոնանան իմ վրա: Այսօրվանից սկսած ինձ համար բոլոր խաղերն արտագնա են լինելու»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Eurosport-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0