TotalFootball.am


16.09.19 12:47

Իտալացի լրագրողը հեռացվել է աշխատանքից Լուկակուի հասցեին ռասիստական արտահայտությունների համար


Իտալացի լրագրող Լուչիանո Պասիրանին հեռացվել է աշխատանքից ուղիղ եթերում «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հասցեին ռասիստական արտահայտությունների համար:

TopCalcio24-ի եթերում լրագրողը վիրավորել է բելգիացի ֆուտբոլիստին:

«Եթե հանդիպման ժամանակ նա մեն մենակ դուրս գա ձեր դեմ, ապա մահացած ձևացեք: Դուք կփրկվեք, եթե 10 բանան ունենաք ձեզ մոտ»,- ասել է Պասիրանին:

Այդ խոսքերից հետո հեռուստաալիքի տնօրենը եթե է դուրս եկել ու ներողություն խնդրել գործընկերոջ համար, ինչպես նաև հայտարարել, որ Պասիրանին այլևս ուղիղ եթե դուրս չի գա:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0