TotalFootball.am


16.09.19 17:02

ՊՍԺ-ի հարձակման եռյակը բաց կթողնի «Ռեալի» հետ հանդիպումը


Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Մադրիդի «Ռեալը» սեպտեմբերի 18-ին մրցելու է ՊՍԺ-ի հետ:

Փարիզյան ակումբի կազմում վնասվածքի պատճառով խաղին չեն մասնակցի Կիլիան Մբապեն և Էդիսոն Կավանին: Այս մասին հայտնում է Marca-ն:

Երկու խաղացողներն էլ վնասվածք են ստացել «Թուլուզի» հետ Լիգա-1-ի հանդիպման ժամանակ ու դեռ չեն ապաքինվել:

Նեյմարը նույնպես չի մասնակցի հանդիպմանը: Բրազիլացին որակազրկված է նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում մրցավարին վիրավորելու համար:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0