TotalFootball.am


18.09.19 20:43

Ֆրանսիայում կդադարեցվի լիգայի Գավաթի խաղարկությունը


Հաջորդ մրցաշրջանից Ֆրանսիայում չի անցկացվի լիգայի Գավաթի խաղարկությունը: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի պաշտոնական կայքը:

«Սեպտեմբերի 18-ին կայացած ժողովի ժամանակ տնօրենների խորհուրդը և գլխավոր ասամբլեան որոշել են դադարեցնել լիգայի Գավաթի խաղարկությունը 2019/20 մրցաշրջանից հետո:

Որոշումը թույլ կտա ֆուտբոլիստներին ավելի շատ ժամանկ ծախսել վերականգնվելու վրա, ու հավելյալ տեղեր կտա Լիգա-1-ի թիմերին եվրագավաթներին մասնակցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0