TotalFootball.am


18.09.19 22:31

Սքոուլզը՝ Պոգբայի հեռանալու մասին. «Չեմ կարծում, որ մեծ կորուստ լինի ՄՅՈՒ-ի համար»


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին.

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նա ցանկանում է հեռանալ: Պոգբան ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ», սակայն ինչ-որ պատճառով տրանսֆերը չկատարվեց:

Չեմ զարմանա, եթե ներկայացնեն այնպիսի լուրջ առաջարկ, ինչպիսին Ռոնալդուի դեպքու, երբ վերջինս դեռևս ՄՅՈՒ-ում էր: Եթե Պոգբան խնդրել է ևս մեկ տարի մնալ, ապա կարելի է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի: Կարծում եմ՝ նրա հեռանալը մեծ կորուստ չի լինի:

Չեմ կարծում, որ նա լավագույն մարզավիճակում է եղել այստեղ գտնվող տարիներին»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է Goal-ը:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0