TotalFootball.am


20.09.19 10:39

[ՎԻԴԵՈ] Կարիուսը հերթական կոպիտ սխալն է թույլ տվել, իսկ խաղից հետո ներողություն խնդրել


«Բեշիկթաշի» դարպասապահ Լորիս Կարիուս կոպիտ սխալ է թույլ տվել «Սլովանի» հետ Եվրոպա լիգայի հանդիպման ժամանակ:

Դարպասապահն անհաջող է դուրս եկել տեղից, ինչի պատճառով մրցակցի ֆուտբոլիստը մեն մենակ է մնացել դատարկ դարպասի մոտ ու բացել հաշիվը:

Հանդիպումից հետո Կարիուսը թուրքական ակումբի երկրպագուներից ներողություն է խնդրել

««Գիտեմ, որ այս խաղը ցավ է պատճառում թիմին ու երկրպագուներին: Դուք կարող եք զայրանալ ու հիասթափվել: Ինձ վրա եմ վերցնում առաջին գոլի պատասխանատվությունը: Պարտավոր էի վստահ խաղալ: Դրանից հետո, սակայն, դեռ կարող էինք հաղթել: Խնդրում եմ, եկեք միասին լինենք: Ամբողջ ակումբը: Այս մրցաշրջանում դեռևս շատ բարդ հանդիպումներ կլինեն: Մեզ պետք է ձեր աջակցությունը հենց այս պահին, որպեսզի անցնենք այս ամենի միջով»,- գրել է Կարիուսը:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0