TotalFootball.am


20.09.19 11:16

Mundo Deportivo. Պերեսն արդեն գիտի, թե ով պետք է փոխարինի Զիդանին


Մադրիդի «Ռեալում» Զինեդին Զիդանի ապագան սկսում է մշուշոտ երևալ: Այս մասին գրում է Mundo Deportivo պարբերականը:

Աղբյուրը նշում է, որ եթե գա Զիդանին փոխարինելու ժամանակը, ապա «Ռեալի» ղեկը վստահվելու է թիմի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին: Պերեսին դուր է գալիս Ալոնսոյի բնավորությունն ու մարտավարական լուծումները:

Ըստ պարբերականի՝ Պերեսը ընդունում է այն, որ ակումբը սխալ է վարվել՝ Ալոնսոյին բաց թողնելով «Ռեալ Սոսյեդադ»: Իսպանացին այժմ գլխավորում է «Սոսյեդադի» երկրորդ թիմը:

Ալոնսոն «Ռեալում» աշխատել է 2018-2019 թվականներին՝ մարզելով Մ14 տարեկանների թիմը: Իսպանացին որպես ֆուտբոլիստ ակումբում հանդես է եկել 2009-2014 թվականներին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0