TotalFootball.am


20.09.19 12:05

Պետրաչի. «Ցանկանում ենք որքան հնարավոր է հեռուն գնալ Եվրոպա լիգայում»


«Ռոմայի» գլխավոր տնօրեն Ջանլուկա Պետրաչին Եվրոպա լիգայում «Բաշակշեհիրին» հաղթելուց հետո հայտնել է, որ նրանք ցանկանում են որքան հնարավոր է հեռուն գնալ այս մրցաշարում.

«Մենք հաղթողի հոգեբանությամբ թիմ ենք կառուցում ու վստահ եմ, որ ֆուտբոլիստները նույնպես հասկանում են մրցաշարի կարևորությունը: Մենք շատ պարզ ենք եղել թիմի հետ ու ցանկանում ենք հեռուն գնալ այս մրցաշարում: Մենք չէինք թերագնահատել մրցակցին, քանի որ նրանք հիանալի ֆուտբոլիստներ ունեն. ի սկզբանե պետք է ճիշտ տրամադրվեինք այս խաղին:

Ֆոնսեկան շատ երիտասարդ ու հեռանկարային մարզիչ է: Իտալիայում միանգամից հարմարվելը հեշտ չէ: Գուցե նա լավ չի խոսում իտալերեն, սակայն շատ լավ կարողանում է շփվել ֆուտբոլիստների հետ: Կարծում եմ՝ օրեցօր մենք ավելի լավն ենք դառնում մարտավարության տեսանկյունից:

Ես լավատեսորեն եմ տրամադրված: Կարծում եմ՝ ճիշտ ուղղու վրա ենք ու ֆուտբոլիստներն անում են այն ամենն, ինչ պահանջում է մարզիչը: Հաղթելը հեշտ չէ, սակայն նա ունի լավ ֆուտբոլ խաղալու գաղափարախոսություն ու հույս ունեմ, որ կարող է ինչ-որ կարևոր բան անել «Ռոմայի» համար»,- Պետրաչիի խոսքը մեջբերում է Football-Italia-ն:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0