TotalFootball.am


06.10.19 13:05

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը. հրավիրվել է 25 ֆուտբոլիստ


Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները՝ հյուրընկալվելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականներին:

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է հոկտեմբերի 7-ից 10-ը:

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ -  Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Անատոլի Այվազով «Ուրարտու» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)

Պաշտպաններ - Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ» Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան» Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան) Արարատ Մոնրո, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա) Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ -  Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Արտակ Եդիգարյան, «Փյունիկ» Արաս Օզբիլիս, «Փյունիկ» Էրիկ Վարդանյան, «Փյունիկ» Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա) Մարկոս Պիզելլի, «Ակտոբե», (Ղազախստան) Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս) Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)

Հարձակվողներ - Արթուր Միրանյան «Փյունիկ» Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան) Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա) Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)

Ազդրի վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հենրիխ Մխիթարյանը: Կառլեն Մկրտչյանը բացակայում է հիվանդության պատճառով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0