TotalFootball.am


07.10.19 21:09

AS. «Բարսելոնան» իր կայացրած տրանսֆերների համար դեռևս 260 մլն եվրո պետք է վճարի


«Բարսելոնան» դեռևս լիովին չի վճարել իր կայացրած տրանսֆերների գումարները: Այլ ակումբներին կատալոնացիները պետք է վճարեն 260 մլն եվրո: Այս մասին հայտնում է AS-ը:

Կատալոնացիները կարճ ժամանակում պետք է 79.4 մլն եվրո վճարեն: Ամենամեծ գումարը «կապտանռնագույնները» պետք է վճարեն «Լիվերպուլին»` Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի համար: «Բարսելոնան» դեռևս 94.6 մլն եվրո գումար պետք է փոխանցի «Լիվերպուլին»:

Կոուտինյոն այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում»:

Բացի այդ «Բարսելոնան» «Բորդոյին» պետք է 30.3 մլն եվրո վճարի Մալկոմի գործարքի համար: Մալկոմն էլ այժմ պաշտպանում է «Զենիթի» գույները. նա կատալոնական ակումբ էր տեղափոխվել 2018 թվականին 41 մլն եվրոյով:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0