TotalFootball.am


09.10.19 00:35

[ԱՂԲՅՈՒՐ] Սուլշերը կհեռանա, եթե ՄՅՈՒ-ն պարտվի «Նորվիչին»


«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին, եթե «կարմիր սատանաները» պարտվեն «Նորվիչին»: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Թիմերը հանդիպելու են ԱՊԼ-ի 10-րդ տուրում՝ հոկտեմբերի 27-ին:

Մինչև «Նորվիչի» հետ խաղը ՄՅՈՒ-ն երկու հանդիպում էլ պետք է անցկացնի: Սւոլշերի թիմը մրցելու է «Լիվերպուլի» (հոկտեմբերի 20), իսկ Եվրոպա լիգայում՝ «Պարտիզանի» (հոկտեմբերի 24) հետ:

Նշվում է, որ «Լիվերպուլից» կրած պարտությունը ձախող չի համարվի, իսկ «Նորվիչին» պարտվելու դեպքում թիմը կարող է հայտնվել վտանգավոր գոտում:

Իրադարձությունների նման զարգացումը կարող է դուր չգալ տնօրենների խորհրդին, որոնք էլ կարող են հեռացնել Սուլշերին:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0