TotalFootball.am


10.10.19 17:42

Ռոբերտո Կառլոս. «Ռոնալդոյի հետ ավելի շատ եմ քնել, քան կնոջս»


Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը հիշել է մադրիդցիների կազմում անցկացրած տարիները.

«Այժմ, երբ հիշում եմ այն տարիները՝ մտածում եմ. «Ինչպե՞ս էր մեզ հաջողվում դա անել»: Այդ ամենը խելագարություն էր: Ամեն խաղից հետո մեզ անձնական ինքնաթիռ էր սպասում: Մենք հանդիպում էինք Մադրիդի օդանավակայանի փակ տարածքում: Բեքհեմը մի կողմ էր փախչում, Զիդանն ու Ֆիգուն՝ մյուս: Ռոնալդոն և ես մեկ այլ կողմ էինք գնում... Եվ ամեն անգամ մենք պետք է մարզվեինք մեկ օր անց:

Աղոթում էի, որպեսզի հանդիպումները լինեին շաբաթ օրը: Այդ ժամանակ ես կարողանում էի մեկնել ու դիտել Ֆորմուլա-1: Ամենուր անձնական ինքնաթիռներ էին, խելագարություն էր:

Առաջին անգամ Ռոնալդոյին տեսել եմ 1993 թվականին: Այդ ժամանակվանից մենք միշտ միասին նույն սենյակում էինք մնում: Ես նրա հետ ավելի շատ եմ քնել, քան իմ կնոջ»,- Կառլոսի խոսքը մեջբերում է AS-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0