TotalFootball.am


10.10.19 17:54

Կամո Հովհաննիսյանը հնարավոր է մասնակցի Ֆինլանդիայի հետ խաղին


Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղերթով մեկնեցին Գերմանիայի Ֆրիդրիխսհաֆեն քաղաք, որտեղից էլ ավտոբուսով կուղևորվեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաք: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:

Հանգրվանելով հենց այս քաղաքում՝ Հայաստանի ազգային հավաքականը կպատրաստվի հոկտեմբերի 12-ին Վադուցում կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 24 ֆուտբոլիստ: Հրավիրված 25 ֆուտբոլիստներից հայտացուցակից դուրս է մնացել միայն Անատոլի Այվազովը:

Հաշվի առնելով վնասվածքը և թռիչքի հետ կապված ծանրաբեռնվածությունից խուսափելու համար Կամո Հովհաննիսյանը մնացել է Երևանում և կշարունակի անհատական մարզումները: Նա բաց կթողնի Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը, և ապաքինվելու դեպքում կարող է միանալ ազգային թիմին արդեն Ֆինլանդիայի դեմ խաղում:

Վերջին պահին հավաքականին միացել է «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0