TotalFootball.am


12.10.19 20:16

Մբապե. «Հանուն Դեշամի պատրաստ եմ մահանալ խաղադաշտում»


ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի մասին.

«Նա ինձ հավաքական էր հրավիրել նույնիսկ այն ժամանակ, երբ ես չէի խաղում իմ ակումբում: Դժվար է պատկերացնել, թե որքան կարևոր է դա ինձ համար:

Դա ազդանշան է, շատ հստակ ազդանշան: Նման աջակցությունն ամեն ինչից վեր է:

Գիտեմ, որ մարզիչը վստահում է ինձ: Նման քայլից հետո ես պատրաստ եմ հանուն նրա մահանալ խաղադաշտում: Եթե նա ինձ ասի՝ խաղամ դարպասում, ապա կանեմ դա»,- Մբապեի խոսքը մեջբերում է TF1-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0